|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանին մոտ օրերս պաշտոնանկ անելու մասին լուրերի վերաբերյալ հարցին Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի պատասխանը լռությունն է:
Դեռեւս անցած ուրբաթ ՀԺ-ի թղթակիցը Արզումանյանից ցանկացել էր մեկնաբանություն ստանալ Հայկ Հարությունյանի պաշտոնանկության վերաբերյալ: Մասնավորապես, ակնկալվել էր Արզումանյանից հնարավոր պաշտոնանկությունների վերաբերյալ պաշտանական հաստատում կամ հերքում ստանալ: Սակայն երեկվա դրությամբ Արզումանյանը որեւէ պատասխան չի տվել: Համանման վերաբերմունքի է արժանացել նաեւ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի պաշտանանկության վերաբերյալ հարցադրումը: Լռությունը, ինչպես հայտնի է, համաձայնության նշան է: Բայց ակնհայտ է, որ նախագահականում չեն շտապում պաշտոնանկությունների մասին պաշտոնապես հայտարարել, քանի որ Սերժ Սարգսյանը դեռ չի կողմնորոշվել, թե ովքեր են լինելու Հայկ Հարությունյանին եւ Միհրան Պողոսյանին փոխարինողները: Իսկ երբ այս հարցում հստակություն լինի՝ արդեն ազատման եւ նոր պաշտանյաների նշանակման մասին միաժամանակ կհայտարարվեն: