կարևոր
1315 դիտում, 4 ամիս առաջ - 2023-12-23 10:40
Քաղաքական

Բանտապետերի տեղափոխության գործընթաց կլինի. սպասվում են ազատումներ. «Ժողովուրդ»

Բանտապետերի տեղափոխության գործընթաց կլինի. սպասվում են ազատումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկում փոփոխություններ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ բանտապետերի տեղափոխության գործընթաց կլինի, ու չի բացառվում, որ շատերն էլ այդ ճանանարհին ազատվեն պաշտոնից։
Դեկտեմբերի 19-ին գրել էինք, որ, Նիկոլ Փաշինյանի հրամանով, Ամբակում Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել։

Դեռ այս տարվա հոկտեմբերի 14-ին գրել էինք, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՔՊ-ականների մի հատված արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին է առաջարկել Ամբակում Գրիգորյանի թեկնածությունը, սակայն նախարար Մինասյանը մերժել է։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան հասկացրել են, որ Գրիգորյանը միակ արժանի թեկնածուն է։ Արդյունքում նախարարի մերժումը ոչինչ չտվեց, եւ Ամբակում Գրիգորյանը, քաղաքական որոշմամբ, նշանակվեց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: