Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄաքԴերմոթը Արցախի ժողովրդին նախագահական ընտրությունների առնչությամբ շնորհավորելուց հետո հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում». հայտնում է Yerkir.am-ը։
Պատգամավորն իր թվիթերյան միկրոբլոգում, մասնավորապես, նշել էր.
«Շնորհավորում եմ Արցախի Հայկական Հանրապետության բնակիչներին, որոնք այս շաբաթ անցկացրին իրենց նախագահական ընտրությունները: Ընտրություններում քվեարկել և իր ժողովրդավարական իրավունքներն է օգտագործել ընտրողների 72 տոկոսից ավելին: Թեկնածուներին հաջողություն եմ մաղթում ապրիլի 14-ին երկրորդ քվեարկության ժամանակ։ Ավտորիտար ռեժիմների եւ բռնապետությունների տարածաշրջանում հրաշալի է տեսնել բարգավաճող ժողովրդավարություն: Շնորհավորում ենք Արցախի ազատ մարդկանց», և հրապարակման մեջ շնորհավորել նաև Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբին ու ՀՀ կառավարությանը։
Ավելի ուշ նա մեկ այլ գրառմամբ նա տեղեկացրել էր՝ «ազատ և ժողովրդավար Արցախին աջակցելու պատճառով հայտնվել է ադրբեջանական ավտորիտար ռեժիմի սև ցուցակում»:
Նա պարզաբանել էր. «Ես միանում եմ հարյուրավոր պատգամավորներին, որոնք սիրում են ժողովրդավարությունը, լրագրողներին, գիտնականներին ու իրավապաշտպաններին: Ինչպիսի պատիվ»,- ու գրառմանը կցել Ադրբեջանի ամբողջական «սև ցուցակի» հղումը: