|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ավստրալիայի Մոնաշի համալսարանի և Մելբուրնի թագավորական հոսպիտալի գիտնականները հայտնաբերել են, որ իվերմեկտին դեղամիջոցը 48 ժամում կասեցնում է կորոնավիրուսի բազմացումը բջիջներում. տեղեկացնում է Yerkir.am-ը` Gazeta.ru-ին հղումով:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Antiviral Research պարբերականում: Եզրակացության մեջ ասվում է, որ այդ դեղամիջոցի կիրառման շնորհիվ ամբողջ վիրուսային նյութը գործնականում վերացել է:
Գիտնականներն իվերմեկտինն ավելացրել են COVID-19-ով վարակված բջիջների մեջ վարակումից 2 ժամ անց: Դեղամիջոցի մի չափաբաժինը 24 ժամ անց նվազեցրել է վիրուսային ՌՆԹ-ի քանակը 93 տոկոսով, իսկ մեկ օր անց` ավելի քան 99 տոկոսով: Միաժամանակ, գիտնականները դեղամիջոցի տոքսիկ ազդեցություն չեն հայտնաբերել:
Նրանք հույս ունեն, որ իրենց փորձը դեղամիջոցը կորոնավիրուսի դեմ կիրառելու նոր հետազոտությունների հիմք կդառնա: