Ռուդ վան Նիստելռոյը հույսը չի կորցնում տեղափոխվել Ռեալ։ 34-ամյա հարձակվողի խոսքերով, ինքը պատրաստ է վճարել իր տրանսֆերի գումարի մի մասը: «Ես պատրաստ եմ նույնիսկ անվճար խաղալ Ռեալում։ Փողն ինձ համար նշանակություն չունի, ուղակի ցանկանում եմ կարիերաս ավարտել Արքայական ակումբում», - ասել է Նիստելռոյը։ Սակայն Համբուրգը չի ցանկանում բաժանվել հարձակվողից։ Ինչպես հայտարարել է գերմանական ակումբի ղեկավարներից մեկը՝ Բերնդ Հոֆմանը, եթե վան Նիստելռոյը խզի պայմանագիրը ակումբի հետ, ապա Համբուրգը կդիմի դատարան։ «Եթե Ռուդը դիմի այդ քայլին, ապա մենք կդիմենք միջազգային տրիբունալ։ Ռեալն ուղակի առաջարկ է ներկայացրել, ուրիշ ոչինչ։ Իսկ վան Նիստելռոյը և նրա գործակալը տեղյակ են այդ հարցի շուրջ մեր դիրքորոշմանը», - ասել է Հոֆմանը։