Հունվարի 22-ին, ժամը` 19.00-ին, տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցից ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել սննդային թունավորումով (նախնական տվյալներով բոտուլիզմ, օգտագործել է պահածոյացված բանջարեղեն) նույն քաղաքի բնակիչ 1985 թ. ծնված Հովհաննես Պողոսյանը: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: