|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Սննդաբան Հասմիկ Աբովյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ամառվա սեզոնին սննդային թունավորումներից զերծ մնալու համար շատ կարևոր է հետևել հիգիենայի պահպանմանը և սննդամթերքի պիտանելության ժամկետին:
«Բնականաբար, կարևոր է շատ հեղուկ օգտագործել, հետևել հիգիենայի կաննոներին, խուսափել սխալ մշակված սննդամթերքի օգտագործումից: Օրինակ, եթե խոսենք հավի ձվի մասին, ապա ասեմ, որ այս սեզոնին պետք է խուսափել թերխաշ ձվի օգտագործումից, քանի որ ձվի կճեպը լայն ծակոտիներ ունի և այդ ճանապարհով կարող է ներթափանցել սարմոնելոզ ինֆեկցիան: Բանն այն է, որ քիչ ջերմային մշակման դեպքում այդ ինֆեկցիան չի չեզոքանում և մանրէների բազմացման համար նպաստավոր միջավայր է ստեղծվում, ինչն էլ կարող է հանգեցնել թունավորման»,- ասաց սննդաբանը` հավելելով, որ կարելի է ուտել թերխաշ լորի ձու, քանի որ լորի մարմնի ջերմաստիճանը բարձր է և այդ ջերմային պայմաններում մանրէները չեն բազմանում:
Նա նշեց նաև, որ յուրաքնչյուր սննդամթերք կարող է օգտակար լինել միայն ճիշտ մշակման պայմաններում: