կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-22 02:16
Քաղաքական

Պարոնայք գուշակների կանխատեսումը

Պարոնայք գուշակների կանխատեսումը

«ՀՅԴ-ն այն ուժն է, որը միշտ հնարավորություն ունի անցնելու, այսինքն` ունի ստաբիլ ընտրազանգված»,- այսօր հայտարարել է քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Կարեն Քոչարյանը: Մեկ այլ փորձագետ` Արմեն Բադալյանն էլ կարծում է, որ Դաշնակցությունն իր ընտրազանգվածը գնալով կորցնում է: Ըստ նրա, Եվրոպայում եթե կուսակցությունը պարտվում է, ապա նրա ղեկավարը հրաժարական է տալիս, սակայն այդ մեպանիզմը ՀՅԴ-ի պարագայում չի աշխատում: «ՀՅԴ-ն արդեն լճացել է, քանի որ պարտություններից դաս չի քաղում»,-նշել է փորձագետը` հավելելով, որ Դաշնակցությունն առողջացման ծրագիր կարող է ունենալ` եթե իրոք զբաղվի Հայ դատով կամ էլ փոխի լիդերներին:

 

Քաղաքական տեխնոլոգիաների փորձագետները նաեւ ուրվագծել են ապագա խորհրդարանի կազմը: Արմեն Բադալյանը նշել է, որ եթե ընտրությունը կայանա այս կիրակի, ապա խորհրդարան կմտնեն իրար այլընտրանք հադիսացող ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը: Բայց թե այս մեկուկես տարվա ընթացքում ինչպիսի զարգացում կապրեն ԲՀԿ-ՀՀԿ փոխհարաբերությունները, դրանից էլ կախված կլինի ԲՀԿ-ի` խորհրդարան անցնելու հնարավորությունը:

 

Իսկ քաղաքական դաշտի recycle bin-ում գտնվող մյուս բոլոր ուժերն, ըստ Կարեն Քոչարյանի, այսօր կանչում են` «Էստի համեցեք», ասել է` թե, կամ ուզում են կպչել մեկի պոչից, կամ էլ նոր քաղաքական միավորներ ստեղծել, kinder surprise-ը, սակայն, ըստ նրա, չի աշխատիե:

 

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա փորձագետի բնորոշմամբ, նա հանրապետականի պոչն է` «յա էղած, յա չեղած»: Իսկ «Ժառանգությունը», Արմեն Բադալյանի կարծիքով, քանի դեռ ղեկավարվում է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, ապագա չի ունենա. «2007-ից հետո դուք տեսե՞լ եք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երեւա: Իսկ քանի որ «Ժառանգությունը» լիդերային կուսակցություն է, ապա նրա ամբողջ հմայքը պետք է լինի լիդերը»: