|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Չնայած պաշտոնավարման 100 օրը չէր լրացել, այդուհանդերձ այսօր ՀՀ նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը հանդիպեց լրագրողների հետ` հույսով, որ Նապոլեոնն իրենից չի նեղանա:
Նա ներկայացրեց Արդարադատության նախարարության առաջիկա անելիքներն ու նպատակները:
«Արդարադատության նախարարությունը պատրաստ է բաց երկխոսության` մամուլի հետ»,- իր առաջին ասուլիսում հայտարարեց Հրայր Թովմասյանը եւ շնորհակալություն հայտնեց լրագրողներից` իրեն սվիններով չընդունելու համար:
Նախարարը նշեց, որ իր հասարակության սպասելիքներն իրենից շատ մեծ են: Մի մասը կարծում է, որ կարող է բարեփոխումներ իրականացնել համակարգում, մյուս` ավելի փոքր մասի համոզմամբ էլ նախարարը կձախողվի, քանզի այդ կերպարը քաղաքականության մեջ ասելիք չունի: «Ես հակված եմ իրականացնել առաջին խմբի սպասումները»,- հավաստիացրեց նախարարը: