|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ ԿԳՄՍ նախարար Դերենիկ Դումանյանը տեղյակ չէ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ ավագանու «Իմ քայլը» դաշինքը անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։
«Ձեզնից տեղեկացա դրա մասին։ Չեմ տիրապետում փաստական տվյալների, հետևաբար, ենթադրաբար կարծիքների հայտնելու կարիք չկա», - ասաց նախարարը։
Հարցը, թե ինչպե՞ս է գնահատում քաղաքապետի աշխատանքը, վրդովեցրեց նախարարին։ «Խնդրում եմ ոլորտային հարցեր տվեք։ Ես ինձ փորձագետ չեմ համարում քաղաքապետի աշխատանքը գնահատելու համար»,- ասաց նա։