|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Գանձասարի վերածնունդ» ծրագրի շրջանակներում հայ, ռուս և ամերիկացի 56 լրագրողներից բաղկացած խումբ է այսօր մեկնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` ծանոթանալու սփյուռքահայ բարերարների ներդրումներին եկեղեցաշինության բնագավառում: Խմբում է նաեւ «Երկիր»-ի լրագրողը:
Նախատեսվում է հանդիպում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: Կկազմակերպվեն այցեր Գանձասար, Ստեփանակերտ, Շուշի, ինչպես նաև Ստեփանակերտի մատույցներում կառուցվող օդանավակայան:
Ի դեպ, ռուս և ամերիկացի լրագրողների անուններն իրենց խնդրանքով գաղտնի են պահվում` նկատի ունենալով ադրբեջանական տխրահռչակ «սև ցուցակում» հայտնվելու հեռանկարը:
Շրջայցը կազմակերպել է «Գանձասարի վերածնունդ» ծրագրի իրականացման գրասենյակը` Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի նախաձեռնությամբ: