կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-06 08:19
Առանց Կատեգորիա

Ինչու էր նորանշանակ նախարարը խույս տալիս լրագրողներից. «Հրապարակ»

Ինչու էր նորանշանակ նախարարը խույս տալիս լրագրողներից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին երեկ կառավարության նիստից հետո փորձեցինք մեկ-երկու հարց ուղղել իր ոլորտից։ Բայց պարոն Խաչատրյանը շատ տարօրինակ պահվածք ցուցաբերեց՝ հին նիկոլական նախարարների պես լրագրողներից ու հարցազրույցից խույս տալով։ Մի կերպ համոզելուց հետո համաձայնեց կանգնել ու լսել մեր հարցը, թե ինչ նոր ծրագրեր, նոր գաղափարներ ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտում, հայկական արտադրության ԱԹՍ-ների ոլորտում ի՞նչ նոր զարգացումներ կան։

Մի խոսքով, բացառապես իր ոլորտին վերաբերող հարցեր՝ Արցախը հանձնելուց ու հազարավոր զոհերից չէինք հարցնում։ Բայց Խաչատրյանն ուշադրությամբ հարցը լսելուց հետո պատասխանեց․ «Հիմա պատրաստ չեմ էս հարցին պատասխանել», ու արագ հեռացավ։ Թերեւս կարելի էր այս պատասխանը վերագրել այն հանգամանքին, որ նախարարը մի քանի օր առաջ է նշանակվել եւ անպատրաստ ու անտեղյակ է ոլորտից, բայց նա մինչ այդ եղել է նույն գերատեսչության փոխնախարար․ այս պաշտոնին է նշանակվել 2021 թվականի հոկտեմբերի 4-ին։ Ուստի կարող ենք արձանագրել, որ 7 ամսվա ընթացքում այս անձը, զբաղեցնելով նախարարությունում բարձր պաշտոն, չի հասցրել ծանոթանալ ոլորտին եւ պատասխանել տարրական հարցերի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում