կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-14 21:50
Առանց Կատեգորիա

ԱՌԱՎՈՏ. ԱՊՊԱ-ն նախարարների սրտով չի՞

ԱՌԱՎՈՏ. ԱՊՊԱ-ն նախարարների սրտով չի՞

Երեկ ՀՀ կառավարության շենքի առջեւ սովորականի նման նախարարական ծառայողական մեքենաների առատություն էր:

 

Հենց այստեղ  արձանագրեցինք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի` 002 ԼԼ 55, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի` 011 ԼԼ 55, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի` 012 ԼԼ 55, սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Պետրոսյանի 088 ԼԼ 55, պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի` 009 ԼԼ 55, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի` 001 ԼՍ 01 ծառայողական մեքենաները ապահովագրված չեն:

 

Ոմանք անգամ հերթական տեխնիկական զննություն չեն անցել: Մեքենաների դիմապակիների վրայից բացակայում են թե ապահովագրության, թե տեխզննության կտրոնները: Հետաքրքիր է, ՀՀ ոստիկանությունը կտուգանի՞ ծառայողական մեքենաների սեփականատեր նախարարություններին եւ նախարարական վարորդներին:

 

Նկատենք, որ սովորական քաղաքացիներ արդեն տուգանվել են: Իսկ ավելի հետաքրքիր է, որ հենց երեկվա նիստում իր խոսքի ժամանակ վարչապետը անդրադարձել է ԱՊՊԱ-ների ներդրման կարեւորությանը` համարելով այն «լրջագույն բարեփոխում», եւ նույնիսկ ասել`

 

«2011-ը այդ առումով բեկումնային է լինելու, որովհետեը կձեւավորվեն պարտադիր ապահովագրության ինստիտուցիոնալ կառույցներ: Ինչը ենթադրում է, որ հազարավոր մարդիկ առնչվելու են այս համակարգին, եւ այս ոլորտում նոր մտածողություն է ներդրվելու` բավական լուրջ հետեւանքով»: