Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շեյհմուս Դիքեն
Բարի սրտով խոսենք․․․ Ի սրտե սիրեցի այս մաղթանքը, սակայն որքան շատ ունեինք կարիքն այս մաղթանքի։
Մի մեծ ապարանք՝ գյուղին թիկն տված,
Ծնունդ, հարսանիք ու մահ շատ համրած,
Կղմինդրները գիշերը ամբողջ՝
եղյամ են կալել
Իսկ բուխարու մեջ փայտերը դարս-դարս՝
կրակ են կապել,
Ամռանը կտրին աղավնիք թառած,
Պապիցս հորս, հորիցս ինձ դառած՝
Այս օջախը շեն, ու միշտ մաքառած։
Սեղանին շատ տետրեր կային, որ շարել էր Յաշար Չելիքթունջերը միայն իր ընթերցանության համար, նաև՝ այն հյուրերի, ովքեր կարող է հետաքրքրվեին… Ընտրեցի «Երազիս տունը» վերնագրովը՝ այս հոդվածում օգտագործելու համար։ Ուշադրություն մի՛ դարձրեք, որ գրել է՝ «Երազիս»։ Երկու հարյուր տարվա քարե առանձնատունը, որտեղ նա մի ժամանակ ապրել է, ինչ արեց, ինչպես արեց՝ վերածեց պանսիոնի։ Խոսքին հավատարիմ մարդ։
Ռիզեի (որը նախկինում կոչվում էր Վիչե) Ֆինդըքլիի վճռական համայնքապետ, բարեկամ Էրջումենը, կարծես իմանալով, թե որ լեզուն է ինձ իրոք հաճույք պատճառում, ինձ հյուրընկալել էր «Լազեվի» կոչվող պանսիոնում։
Ապրիլի կեսին հիշարժան ու սառը սևծովյան առավոտը դիմավորեցի արևոտ եղանակով։ Սկզբում պատուհանից նայեցի։ Նախ ձայն եկավ։ Ներքևի մի տեղից ազատ հոսող ջրի քչքչոցը, ապա՝ ամեն տեսակի թռչունների ծլվլոցը։ Կափ-կանաչ հովիտը, կանաչի ամենատարբեր երանգներով։ Ինչպես որ սիրելի Մուրաթհան Մունգանն է ասել․ «Օրական պետք է կես ժամ նայել բնության կանաչին»։ Եվ հետևում՝ ձյունածածկ, ասես անանցանելի ամրոցի դարպասաշարի պես կանգնած Քաջքար լեռները (Խաչեքար-Ակունքի խմբ․)։
Գետի անունը Պիսխալա է, որ վրացերեն նշանակում է «փայլուն կրակ»: Թեև գյուղի մուտքի մոտ գրված է «Թեփեջիկ», նրա հին իսկական անունը Պետերսկիր էր։ Ուր էլ շրջվեք, որ մեկին էլ հարցնեք՝ ամեն տեղ հին պատմություններից մնացած և, իհարկե, այսօր էլ օգտագործվող լազերեն, վրացերեն կամ էլ համշեներեն կոչված համշենահայերեն անվանումներ ունեն բնակավայրերը։
Քրդական տարածաշրջանին շատ համապատասխան՝ այս անունների մահապատիժներից, արի ու տես՝ Սևծովյան շրջանն էլ հետ չի մնում մեզնից։
Ինձ ամենաշատը տպավորեց Տրապիզոնի օդանավակայանից դեպի Ֆինդըքլը տանող ափամերձ ճանապարհի երկայնքով հոսող ծովի կողքին ճանապարհամերձ վերգետնյա անցումները՝ յուրաքանչյուրը երկշերտ առափնյա ճանապարհով:
Եւ յուրաքանչյուր վերգետնյա անցման վրա հորիզոնական «Նահատակ…» ցուցանակներն էին։ Չէի կարող չմտածել այն մարդկանց հոգեվիճակի մասին, ովքեր ամեն օր օգտվում են այդ անցումներից…
Ժամանակին ծովի հետ ձեռք ձեռքի տված ապրողները ասում են՝ «Աշխատում էինք, այգում քրտնում, հետո գնում էինք ծով, լողանում։ Հիմա ճանապարհի մյուս կողմի տասներորդ հարկից ուղղակի նայում ենք ծովին։ Ծովի հետ մեր կապերը խզվել են»։ Ի՜նչ ցավ է, որ մարդիկ, որոնց կյանքն անցել է ծովի մեջ, այլևս կապ չունեն ծովի հետ։
Ֆընդըքլըին անվանել են «Սև ծովի Բոդրում»։ Ըստ իս՝ սխալ է։ Բոդրումն այլևս Հալիկառնաս Բալըքջըի Բոդրումը չէ։ Դասակարգն ահագին բարձրացել է, կապիտալիզացված է դարձել։ Այդ պատճառով, Աստված սիրեք, Ֆընդըքլըն Բոդրում չէ, այդպես մի՛ անվանեք։ Համայնքապետ Էրջյումենթի հաճույքով արտասանած գրականության մեջ էլ թող Վիչեն մնա՝ իր հիմնադրած տեղում, Ֆընդըքլին էլ թող իրեն հարազատ ինքնությամբ Վիչե մնա․․․
Վերնագրում լազերեն նախադասություն եմ գրել։ «Հիշողությունը և տարածությունը գրականության մեջ» թեմայով կխոսենք ընկերոջս՝ Իրեմ Ուզունհասանօղլուի հետ։ «Արի,- ասացի,- թուրքերեն և քրդերեն ողջույնի կողքին լազերեն էլ ունենանք։ Համայնքապետը անգիր արած ասաց․ «Բարի սրտով խոսենք»-ը «Kayi guyite bisinapat»-ի համարժեքն է։ Ի սրտե սիրեցի այս մաղթանքը, սակայն որքան շատ ունեինք կարիքն այս մաղթանքի։
Մի ժամանակ արևելք և հարավ՝ քրդական հայրենիք խնձոր ու խոտ բերող այս երկարահասակ ու խստադեմ մարդիկ իրենց բնութագրում էին որպես «ծով տեսած քրդեր»։ Այս կատաղի ու միշտ խանդավառ ալեկոծ ծովի հետ համահունչ։
Գրեթե տասնհինգ տարի առաջ ինքս ինձ խոստում կամ պատիժ տվեցի, ասացի․ «Սեւծովյան տարածաշրջանում քուրդ գյուղատնտեսության աշխատողները շատ են հալածվում։ Երբ սեւծովյան դեմոկրատները տեր կանգնեն խեղճ քուրդ աշխատավորներին, այդ ժամանակ էլ կվերացնեմ Սեւ ծով չգնալու՝ ինքս իմ վրա դրած արգելքը»։ Անցավ ժամանակ, և բոլորս ծեծի մեր բաժինը կերանք, և արգելքը ժամանակավրեպ դարձավ: Ահա ինչ-որ իմաստով հենց այս ներողությունն էր, որ ինձ Ֆընդըքլըի հրավերն ընդունել տվեց։
Միջոցառումից հետո լողափ գնալու համար իջա գետնանցում։ Առաջին բանը, որ դիպավ ականջիս, սիմֆոնիկ երաժշտության տեմբրն էր։ Հետո ծայրից ծայր նայեցի անցման պատերը։ Դասական երաժշտության հաղորդումների և միջոցառումների պաստառներ/պատկերներ կային: Ահա՝ այն է, ինչ պետք է լինի, ասացի: Մարդու կյանքի կենտրոնում տեղավորելու իսկական ձևը։ Անունն էլ շատ դիպուկ է ընտրված՝ «Արվեստի անցում»։ Մաս-մաքուր, աղբից մաքրված երաժշտական գետնանցում է։
Ֆընդըքլըցիները դիմադրել են և իրենց գետերի վրա ՀԷԿ-եր չեն տեղադրել։ Գետերն ազատ հոսում են։ Պատվաբեր է։ Վիչեի գրքի օրերի ընթացքում ամեն օր այս վճռականության մասին պատմության ներկայացում կա(ր): Ինչպես տեղի ժողովրդի քաղաքացիական առաջնորդների, այնպես էլ դրսից՝ մասնակից հյուրերի հետ… Եվ ոչ միայն Ֆընդըքլըում։ Ամենուր, խոսքի մեջ գետերին տեր կանգնելու քաջություն ցուցաբերած խեղճ ու աշխատավոր ժողովրդի համառ գեղեցկությունն էր։
Ֆընդըքլըի մեծ ծրագրի հենց հաջորդ օրը ընկերոջս՝ Շենոլ Թաբանի և նրա ընկերոջ՝ Բորչկայի համայնքապետ Էրջան Օրհանի հրավերով Բորչկա էլ գնացի։ Ականատես եղա Արդվինի Ճորոխ գետի վրայի ՀԷԿ-ի աշխատանքին, շատ հուզվեցի։ Բորչկայի շուկայի մի անկյունում կանգնեցի ու Չըխալա գետակի ու Ճորոխ գետի միախառնման հատվածին նայեցի։ Ինչպե՜ս են գրկախառնվում՝ երկու սիրահարի պես։ Թող հոսեն իրենց վեհությամբ։ Ինչու, Ինչու․․․
Մեկնելուս առավոտյան, գդալը մուխլամային մոտեցնելիս ասացի՝ «Ա՜յ Շենոլ, քո պանսիոնի Լապերա անունը կապ ունի՞ Ստամբուլի Պերա Պալասի հետ»։ «Չէ ախպեր, լապերան փայտից պատրաստված սև կաղամբի շերտատման գործիքի տախտակի անունն է»,- ասաց նա, ու պայթեցինք ծիծաղից։
Ավազակապետ եղած սազ նվագող Հասանին, Բորչկայի թանկագին համայնքապետ Էրջանին և մյուս բոլոր ընկերներին մի երեկո հավաքող Շենոլին, նույն ինքը Նիկոյին ի՞նչ կարող եմ ուղարկել, բացի իմ անկեղծ ողջույններից: Այնտեղ՝ Մաչահել Կարագյոլ ճանապարհի վրա Կլասկուր-Արալըք գյուղում ասում են՝ մենք միշտ այստեղ ենք։
Ֆընդըքլըի քաղաքապետարանի թիմը ստեղծել է հրաշալի ծրագիր՝ պրոֆեսիոնալ կերպով հոգալով յուրաքանչյուր հյուրի մասին առանձին։ Եվ իհարկե, իմ ժիր ընկեր Էլիֆ Աքքայայի՝ «Yayıncılar Kooperatif»-ի ղեկավարի համատեղ ջանքերը։
Իսկ Վիչեն իր հյուսածո գեղեցկությամբ ասում է. «Մենք այստեղ ենք, նորից եկեք, եկեք, որ մեր միասնությունն էլ ավելի ամրապնդվի»։ Նման մոգական ըմբռնումը մեզ ավելի շատ է պետք նախագահ Էրջյումենթ, նույնիսկ եթե քեզ դուր չի գալիս «նախագահ» կոչումը…
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net