Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՊՊԱ-ն վրացահայերի համար դարձել է իսկական գլխացավանք կամ էլ, ինչպես իրենք են ասում, ապահովագրական ընկերությունների կողմից թալանի միջոց: Եթե Հայաստանի քաղաքացիները ինչ-որ կերպ համակերպվել են դրան, իսկ ոմանք էլ ապահովագրությունը լավ բան են համարում, ապա վրացահայերը ԱՊՊԱ-ի պատճառով չեն էլ ուզում մեր երկիր գալ:
ԱՊՊԱ-ի մասին օրենքը Վրաստանի քաղաքացիներին էլ չի անտեսել. նրանք, ովքեր մեքենայով գալիս են Հայաստան, ընդ որում անկախ նրանից` տարին 1 անգամ կամ ավելի, պետք է անպայման ապահովագրված լինեն, ընդ որում` հայկական ԱՊՊԱ-ով:
Այս հանգամանքը հարուցել է մի շարք վրացահայերի դժգոհությունը: Նրանց, որոնք չունեն ԱՊՊԱ, Բավրայի մաքսակետում թույլ չեն տալիս մտնել Հայաստան: Նրանց ստիպում են հենց մաքսակետի մոտ գործող ապահովագրական ընկերությունում վճարել եւ ձեռք բերել ԱՊՊԱ «փոլիսը»:
«Առավոտին» ահազանգած ջավախահայ վարորդներից մեկի խոսքերով` «Տարին 1-2 անգամ են գալիս Հայաստան, դրա համար պիտի 30 հազար վճարենք, մեր ինչին է պետք: Ամեն տեղից փող են պոկում: Բացի այ` ապահովագրական թուղթը մեքենայի դիմապակուն փակցնենք: Լավ, արեցինք, որ 1 շաբաթ Հայաստանում մեքենա վարենք ու չտուգանվենք: Իսկ երբ վերադառնանք Վրաստան, այդ պոլիսի համար էլ կտուգանվենք: Հո չենք կարող անընդհատ փակցնել- պոկել: Հայաստանում ամեն ինչ անում են, որ հիասթափվենք ու էլ չգանք մեր հայրենիք: Մի հատ կիսատ-պռատ օրենք են մոգոնում, էն էլ միայն իրենց գրպանները լցնելու համար, մանրակրկիտ չեն ուսումնասիրում իրավիճակը»: