կարևոր
9994 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-04 13:30
Հասարակություն Քաղաքական

Իշխանականների գրած պատմության դասագրքի չափորոշիչները թուրքերի սրտով են

Իշխանականների գրած պատմության դասագրքի չափորոշիչները թուրքերի սրտով են

7-րդ դասարանի պատմության դասագրքում, որտեղ ներկայացված է Տիգրան Մեծի ժամանակաշրջանը, Մեծ Հայքի ամբողջական վերականգնումը, «նորացված» քարտեզում, չգիտես ինչու, նշված է նաև Ադրբեջանը։ Սա էլ հերիք չէ՝ Արցախն Ադրբեջանի կազմում։

Ո՞ւր էր Ադրբեջանն այդ ժամանակ և ինչո՞ւ են փոփոխության ենթարկել Մեծ Հայքի քարտեզը, որը նախկինում դասավանդվում էր աշակերտներին։

Աղավաղված է նաև ուրարտական պետության սահմանները ներկայացնող քարտեզը՝ անգամ խոշոր քաղաքաները ներկայացված չեն։

Դասագրքում չկա ոչ մի հիշատակություն Վանա լճի նշանավոր կղզիների մասին։ Աղքատիկ են ներկայացված Հայաստանում Քրիստոնեության ընդունման, տարածման մասին տեղեկությունները։ Գրքում հեռացված կամ փոփոխված են մի շարք տեղանուններ։

Ահա թե ինչ է նշանակում չափորոշիչներ գրել այն մարդկանց ձեռքով, որոնք խորը համակրանք ունեն թշնամական Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։

7-րդ դասարանի պատմության դասագիրքը հրատարակվել է խայտառակ չափորոշիչներով և սխալներով, որին Yerkir.am-ը կանդրադառնա ավելի մանրամասն։

Անի Նահապետյան