|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը որոշել է մոտ 2 հա հող գնել Կալուգայի շրջանում, որտեղ կկարողանա տեղափոխել մերձմոսկովյան «Մեղրի մարգագետինները», որը կառուցել է մի քանի տարի առաջ Ռուբլյովո-Ուսպենսկոյե փողոցում գտնվող իր բնակավայրում:
Կալուգայի շրջանում Լուժկովը մի ոչ մեծ տուն եւ հողակտոր ունի, որտեղ մի քանի տասնյակ փեթակ կա:
Մոսկվայի նախկին քաղաքապետը առանձնակի սիրով է զբաղվում մեղվաբուծությամբ:
«Երբ մենք խոսում ենք մեղրի մասին, իհարկե, առաջին հերթին հենց մեղվի մասին ենք խոսում: Մեղվային ընտանիքը կյանքը կազմակերպելու օրինակ է, որին, անխոս, մարդը պետք է հետեւի»,- ասել է Լուժկովը` իր հարցազրույցներից մեկի ժամանակ:
«Մեղրի մարգագետիններում» հավաքված մեղրը նախկին քաղաքապետը ինքն է օգտագործում, հյուրասիրում էր իր այցելուներին, տալիս է դպրոցներին եւ մանկատներին:
Այս մասին հաղորդում է Интерфакс-ը: