կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-13 22:01
Առանց Կատեգորիա

ԱՌԱՎՈՏ. Գործարարը կողմ է, որ գործարարներ չլինեն ԱԺ-ում

ԱՌԱՎՈՏ. Գործարարը կողմ է, որ գործարարներ չլինեն ԱԺ-ում
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աշոտ Ափոյանը, որը նաեւ «Աշտարակ-Կաթ» ընկերության հիմնադիրն է` վարչապետի այն հայտարարության կապակցությամբ, թե 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ-ում չպիտի հայտնվեն մարդիկ, որոնք զբաղվում են բիզնեսով` ասաց. «Դեմ չեմ այս գաղափարին: Կարծում եմ, որ այդ դեպքում ԱԺ-ն կարող է եւ ավելի լավը լինել: Մեր քաղաքական կյանքում երեւի մի պատմական փուլ էր, երբ գործարարները մտան խորհրդարան` գուցե իրենց շահերը պաշտպանելու, գուցե նաեւ քաղաքականության վրա ազդեցություն ունենալու համար, իսկ գուցե նաեւ կուսակցություններն ունեին նրանց կարիքը: Չեմ բացառում այս տարբերակներից որեւէ մեկը»: