Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա բաժանում, այսպես կոչված, ընդդիմադիր ու իշխանամետ գործարարների, «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գործարարների շրջանում մենք չունենք թշնամիներ։ Բոլոր գործարարներին մենք համարում ենք մեր թիվ մեկ դաշնակիցը, որովհետև տնտեսական հեղափոխությունն` առանց դաշնակցելու գործարարների հետ, հնարավոր չէ», - ասաց նա։
Վարչապետն ընդգծեց՝ կառավարության մեծագույն խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր գործարար իրեն զգա պաշտպանված, որովհետև մեր կառավարության 1,5 տարվա գործունեության արդյունքում մենք չունենք սեփականության վերաբաշխման ոչ մի դեպք։