կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-25 02:04
Քաղաքական

Երկրին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ

Երկրին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ
«Երկրին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ»,- հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը` նշելով, որ Դաշնակցությունն այդ փոփոխություններին ցանկանում է հասնել միմիայն արդար ընտրությունների ճանապարհով: Ըստ նրա, իշխանությունների հարատեւմամբ խորանում են արատավոր երեւույթներն ու ամրապնդվում է անպատժելիության մթնոլորտը: «Դա է պատճառը, որ մենք խոսում ենք երկրում որակական իշխանափոխության մասին, խոսում ենք կազմալուծելու մասին այն համակարգը, որ այսօր գոյություն ունի: Իսկ այդ անցումը պետք է իրականացնել սահուն, անարյուն ու անցավ ճանապարհով»,- նշել է պատգամավորն ու հավելել, որ Հայաստանի համար այսօր վտանգավոր վիճակ է ստեղծվել, որին իշխանությունը համարժեք արձագանք չի տալիս: «Իշխանությունը, կարծես, ցավի զգացողությունը կորցրել է»,-եզրափակել է Արտաշես Շահբազյանը: