Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգությունը» ոչ թե իշխանափոխության, այսինքն` դեմքերի թարմացման կողմնակից է, այլ համակարգային փոփոխությունների` սկսած սահմանադրական կարգից. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը:
Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու` ՀԱԿ-ի պահանջին, նա նշեց, որ «Ժառանգությունը» պատրաստ է թե' արտահերթ, թե' հերթական ընտրությունների, միայն թե դրանք լինեն «արդար, առանց կեղծիքների ու լկտիության հասնող կաշառակերական մեթոդների»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, ապա ընդդիմադիր գործիչը նշեց, որ այն ժողովրդի մոտ որեւէ հետաքրքրություն չի առաջացրել ու չի առաջացնի, որովհետեւ որեւէ կերպ չի արտացոլում մարդկանց հիմնական դժգոհությունները:
«Ինձ համար տեսանելի չեն նախկին իշխանությունների, որ այսօր ներկայացնում են ՀԱԿ-ը, եւ ներկա իշխանությունների տարբերությունները, որովհետեւ երկուսի քաղաքական ուղիներն էլ նույնն են. որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում տնտեսական, սոցիալական եւ քաղաքական դաշտում մեր ձախողումների համար, եւ այդ առումով երկխոսությունը չի կարող առաջ տանող շարժիչ ուժ լինել»,- նկատեց պատգամավորը: