կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-28 10:11
Առանց Կատեգորիա

Նորարարական ձեռքբերումներից օգտվելու համար երկրին անհրաժեշտ է համապատասխան որակավորմամբ մարդկային ռեսուրս. «Հայաստանի Հանրապետություն»

Նորարարական ձեռքբերումներից օգտվելու համար երկրին անհրաժեշտ է համապատասխան որակավորմամբ մարդկային ռեսուրս. «Հայաստանի Հանրապետություն»

«Զարգացած տեխնոլոգիաների մեր ժամանակաշրջանը նոր պահանջներ ու մարտահրավերներ է առաջադրում պետությունների կենսագործունեության տարբեր ոլորտներին:  Ժամանակին համահունչ քայլելու եւ արդի նորարարական ձեռքբերումներից առավելագույնս օգտվելու համար երկրին անհրաժեշտ է համապատասխան որակավորմամբ մարդկային ռեսուրս:

Պետական համակարգում մարդկային ռեսուրս ձեւավորելու հիմնական ինստիտուտը կրթական ոլորտն է: Այս առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն  առավելագույն արդյունավետությամբ նպատակային ոլորտային քաղաքականություն վարել, այլեւ ժամանակի պահանջներին համահունչ կարգավորումները փոփոխել:

Բայց մեր վերջին օրենսդրական բարեփոխումների արդյունքում կրճատվել էին մասնագետների պատրաստման ծավալները եւ էականորեն նվազեցվել էր միջին մասնագիտական հաստատությունների զարգացման գործընթացը, քանի որ վճարովի կրթությունը միջոցների լրացուցիչ հոսք էր ապահովում ուսումնական հաստատություններում, ինչն առաջնային նշանակություն ունի կրթական պրոցեսը որակյալ կազմակերպելու համար»,- գրում է թերթը: