կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-25 02:05
Արցախ

200-ից ավելի ընտանիքներ` միայն Քաշաթաղի շրջանում

200-ից ավելի ընտանիքներ` միայն Քաշաթաղի շրջանում


Այս տարի միայն 200-ից ավելի ընտանիքներ վերաբնակեցվել են Քաշաթաղի շրջանում,-այսօր այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի վարչապետ Արա Հարությունյանը` ի պատասխան լրագրողի այն հիշեցման, որ անցյալ տարվա վերջին նշվել է 2010-ի ընթացքում 200 ընտանիք վերաբնակեցնելու մասին:

Միգրացիոն շարժը վարչապետը նորմալ է գնահատել, նշելով, որ այն եղել է «եւ կառավարության միջամտության շնորհիվ, եւ շատ ժամանակ նաեւ անկախ նրանցիցե: Վարչապետի գնահատմամբ` կառավարության կողմից իրականացվող շրջանների, հատկապես Քաշաթաղի ու Նոր Շահումյանի, զարգացման ծրագրերը հնարավորություն են ստեղծում նոր ընտանիքների Արցախ տեղափոխվելու համար: Դրանք հիմնականում որոշ գյուղերի էլեկտրաֆիկացման, ջրամատակարարման, դպրոցաշինության, ճանապարհների վերանորոգման, արտոնյալ վարկերի տրամադրման ծրագրերն են:

Արա Հարությունյանի վստահեցմամբ` Քաշաթաղի շրջանում կշարունակվի Լիբանանում գործող «Արցախե հիմնադրամի հովանավորությամբ շրջանի հյուսիսային հատվածում իրականացվող անասնապահության զարգացման ծրագիրը, որի համաձայն` յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում է մինչեւ 1 մլն դրամի չափով երկարաժամկետ արտոնյալ վարկ: 100 հազար դոլարի շրջանակներում արդեն 37 ընտանիք օգտվել է այդ ծրագրից, եւս 100 հազար դոլար էլ կհատկացվի առաջիկա 20 օրվա ընթացքում, տեղեկացրել է վարչապետը:

«Արցախե հիմնադրամի հետ հետագա ծրագրերը կքննարկվեն վարչապետի գլխավորությամբ Արցախի պատվիրակության Լիբանան կատարվելիք այցի ժամանակ: Վարչապետի հավաստմամբ` ծրագիրը կշարունակվի եւ կընդլայնվի. մյուս տարի այն կիրականացվի նաեւ Նոր Շահումյանի շրջանում: