|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ադրբեջանի սահմանապահ ծառայության սերժանտը կրակ է բացել ծառայակիցների վրա, ինչի հետևանքով երեք մարդ է սպանվել։ Այս մասին կիրակի հայտնել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունն իր կայքում։
«2022 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Պետական սահմանապահ ծառայության, այսպես կոչված, «Գուբադլի» հատուկ սահմանապահ ստորաբաժանման տարածքում սերժանտ Ավազլի Էլխան Մուհամմադ օղլուն անհայտ պատճառներով կրակ է բացել ծառայողական զենքից և սպանել երեք զինծառայողի։ Դրանից հետո կրակողը վայր է նետել զենքն ու դեպքի վայրից դիմել փախուստի»,- հայտնում է կայքը:
Նշված զինծառայողին գտել և ձերբակալել են Արցախից օկուպացված Քաշաթաղի շրջանում: