կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-23 14:25
Հասարակություն

Տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքներ ձմռան վառելիքի կարիք ունեն

Տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքներ ձմռան վառելիքի կարիք ունեն

Գյումրիում արդեն աշնանային պաղ եղանակ է, տնակային ավանների բնակիչները սկսել են վառարաններ տեղադրել, բայց նրանցից շատ քչերին է հաջողվել ձեռք բերել վառելափայտ. հայտնում է «Շիրակ կենտրոնը»:

 

 Տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար դարձյալ ձմռան վառելիքի հայթայթման վայրեր են դարձել աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Տասնյակ ընտանիքներ թեև ամբողջ ամառ հավաքել են ձեռքներն ընկած իրերը` պլաստիկե շշեր, թուղթ, հնամաշ կոշիկներ, անվադողեր, շոր և այլն, սակայն այդ ամենով կկարողանան ընդամենը հաշված օրեր մի կերպ տաքացնել իրենց խոնավ ու վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակները:

 

Թեև «Շիրակ կենտրոնը», ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի օժանդակությամբ, կուտակել և բաժանելու է որոշակի քանակությամբ վառելափայտ, սակայն ընդամենը մեկ հովանավորի օժանդակությունը բավարար չէ՝ ապահովելու վագոն-տնակները ջեռուցելու համար անհրաժեշտ վառելափայտի նվազագույն չափաբաժինը: Շիրակի առանձնապես ցրտաշունչ ձմռան նախաշեմին մեր հայրենակիցներին կոչ ենք անում աջակցել Գյումրու տնակային ավաններում բնակվող առավել անապահով ընտանիքներին՝ նրանց կացարաններում գոնե նվազագույն ջերմություն ապահովելու համար: