|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ռոմիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից։
Թեև պաշտոնապես հայտնի չէ նրա ազատման պատճառը, բայց կարելի է ենթադրել, որ այն կարող է կապված լինել հայերին բնաջնջելուն կողմնակից թուրք ազգայնական Հասան Օքթայի՝ Հայաստան կատարած այցով։ Բանն այն է, որ «Գորշ գայլեր» կազմակերպության գաղափարակից Հասանը Հայաստան է եկել ոչ մեկ անգամ, և այցերից մեկի ժամանակ նրան ուղեկցել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցները։ Գուցե Սերժ Սարգսյանը կասկածներ ունի, որ ԱԱԾ-ում չե՞ն իմացել, թե ում են ուղեկցել։ Ամեն դեպքում, Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկությունը հետաքրքիր է, քանի որ նա ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի մորաքրոջ որդին է»։
Առավել մանրամասն' թերթի այսօրվա համարում: