|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր խորհրդարանական չորս ուժեր` ՀՅԴ-ի նախաձեռնությամբ, հրավիրել էին արտահերթ նիստ` կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը մեկ տարով հետաձգելու նպատակով: Նախաձեռնությանը, բացի ՀՀԿ-ից եւ ՕԵԿ-ից, միացել էին բոլոր խմբակցությունները, նաև անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանն ու Էդմոն Մարուքյանը:
Նիստի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՀՀԿ խմբակցությունից ստացել են գրություն, որ ՀՀԿ-ն նպատակահարմար չի համարում մասնակցել արտահերթ նիստին, և բոյկոտում է այն:
Այդպիսով` քվորում չապահովվեց, և արտահերթ նիստը չկայացավ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դեռևս գործում է երեք ժամվա սկզբունքը, այսինքն` դեռ երեք ժամվա ընթացքում պատգամավորները կարող են փոխել իրենց որոշումը և ներկայանալ արտահերթ նիստին: