կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-22 02:55
Հասարակություն

Ամալյանը ԳԱԼԱ-ին չի սիրում այնքան, որքան Ա1+-ին

Ամալյանը ԳԱԼԱ-ին չի սիրում այնքան, որքան Ա1+-ին
«Հեռուստատեսությունը ոչ միայն Գրիգոր Ամալյանի եւ հանձնաժողովի 10 անդամների համար է, որ նրանց ճաշակով լինի, այլեւ  հասարակության, հետեւաբար հասարակությունը եւս իրավունք ունի իր կարծիքը հայտնելու»,- այս մասին մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի անդամ Մեսրոպ Հարությունյանը: Նա համոզված է` ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում, մեզ մոտ նույնպես պետք է լինեն հանրային լսումներ ու հաշվի առնվի նաեւ հանրության գնահատականը: Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի կոմիտեն կապուղիների լիցենզիաների տրամադրման մրցույթի արդյունքների մասին, կոմիտեի նախագահը պատասխանել է. «Գրիգոր Ամալյանը երբեք էլ ինքնուրույն ու անկողմնակալ չի եղել ու կախված է •ործադիրից՚: Առաջիկայում մարզային հեռարձակման համար լիցենզիաների տրամադրման մրցույթներն են, հարցին, թե իր ընդդիմադիր ուղղվածությամբ հայտնի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը կստանա արդյոք լիցենզիա, Աշոտ Մելիքյանը ասել է. «Ամալյանը ԳԱԼԱ-ին չի սիրում այնքան, որքան «Ա1+»-ին: