Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես չէի ենթադրում, որ մրցույթը գերեզմանոցում են անցկացնելու մեռյալ հոգիների հետ»,- ասաց «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը` ի պատասխան ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամլայանի, ով ասել էր, որ հեռուսատեսային հեռարձակման կապուղի ստանալու համար դիմած «Ա1+»-ի փաթեթում ներկայացված են փաստաթղթեր այնպիսի կազմակերպություններից, որոնք գոյություն չունեն` «մեռյալ հոգիներ» են:
Մ. Մովսիսյանն ասաց, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում, եւ իրենք այդ հարցերը կփորձեն լուծել իրենց փաստաբանի միջոցով: Բացի այս` «մեռյալ հոգիներ»-ի համար ոչ թե «Ա1+»-ը, այլ հենց այդ ընկերությունները, որոնք այդպիսին են որակվել, պատասխան կպահանջեն:
Գ. Ամալյանը նշել է նաեւ, որ եթե «Ա1+»-ը բողոքարկի ՀՌԱՀ-ի որոշումը` կապուղի չտրամադրելու վերաբերյալ, եւ ներկայացնի բավարար հիմքեր, ապա այդ որոշումը կվերանայվի.
«Ինձ զարմացնում է Ամալյանի տղայական խոսակցությունը, որ եթե ինձ ապացուցեն, ես կվերանայեմ: Ինքը փոքր մարդ է, որ ինչ-որ մրցույթներ վերանայի: Ներողություն կարող է խնդրել, բայց վերանայելն իր իրավասության մեջ չի»,- Մեսրոպ Մովսիսյանն ասաց, որ իրենք ապացուցելու ոչինչ չունեն, պետք է միայն պարզել:
Տեսանյութը տես այստեղ