Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ ժողովրդի խաղաղ եւ ազատ զարգացման իրավունքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագրիե նախագիծն այսօր ուղարկվել է Արցախի Ազգային ժողով: Այս մասին Երկիրի թղթակցին հայտնել են Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդում:
Հիշեցնենք, որ Հռչակագրի նախագիծը մշակվել է Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի փորձագետների կողմից: Այն քննարկվել է 2010 թվականի նոյեմբերի 26-ին Ստեփանակերտում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ։ Քննարկումներին մասնակցել են ԼՂՀ քաղաքացիական հասարակության առաջնորդներ, իրավաբաններ, քաղաքագետներ, լրագրողներ եւ ԼՂՀ պետական կառույցների ներկայացուցիչներ։
Բանավեճի մասնակիցները, հավանություն տալով նախագծին, տարբեր առաջարկներ ու դիտողություններ են նաեւ արել տեքստի առնչությամբ ու քննարկումների կազմակերպիչներին լիազորել լրամշակել Հռչակագրի նախագիծը, եւ այն ներկայացնել ԼՂՀ Ազգային ժողով։ Հանրային խորհրդում ակնկալում են ԱԺ աջակցությունը` խորհրդարանի կողմից փաստաթղթի քննարկման եւ ընդունման հարցում։