կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-09 12:46
Տարածաշրջան

Թուրքիայում գործարկված «Էլեկտրոնային պետություն» նախագիծն արդեն ամբողջական տոհմածառը գտնելու հնարավորություն է ընձեռում

Թուրքիայում գործարկված «Էլեկտրոնային պետություն» նախագիծն արդեն ամբողջական տոհմածառը գտնելու հնարավորություն է ընձեռում

Թուրքիայում գործարկված «Էլեկտրոնային պետություն» (“E-Devlet”) նախագծի շրջանակներում Թուրքիայի քաղաքացիներն այլևս կարող են ոչ միայն գտնել իրենց նախնիներին, այլ նաև՝ ունենալ իրենց ամբողջական տոհմածառը։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է հայկական «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի թուրքալեզու կայքէջը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Թուրքիայի քաղաքացիները հիշյալ նախագծում ավելացված այդ նոր հնարավորության շնորհիվ կարող են տեղեկանալ իրենց նախնիների մասին՝ հասնելով մինչև 1800-ական թվականների սկիզբ։

Թուրքիայի քաղաքացիներն իրենց ամբողջական տոհմածառը ստանալու համար պետք է այցելեն https://www.turkiye.gov.tr կայքէջ, այնուհետև Թուրքիայի անձնագրի համարը գրանցելով՝ անմիջապես մուտք գործեն «Բնակչության և քաղաքացիների գործերով ընդհանուր տնօրինության» բաժին, որտեղից էլ տրվում են անհրաժեշտ տեղեկությունները։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ գործարկված այս նախագծի միջոցով Թուրքիայի շատ քաղաքացիներ ապշանքով պարզեցին, որ իրենց նախնիները թուրք չեն։

http://www.agos.com.tr/tr/yazi/26143/e-devlet-te-soyagaci-uygulamasi

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net