|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Երկուշաբթի գիշերը Իրանի հարավում 6.5 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել: 6 հոգի մահացել են, 21-ը՝ վիրավորվել, տեղեկացրել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Ուժեղ ցնցումը տեղի է ունեցել Իրանի հարավում գտնվող Հուսեինաբադ փոքր քաղաքում՝ տեղական ժամով 22:12-ին: Տարածքը հեռու չէ Բամ քաղաքից, որտեղ 2003 թ.-ին նույն ուժգնության երկրաշարժ է եղել, որի հետևանքով 26.000 հոգի մահացել են:
Երկրաշարժը նաև մեծ վնաս է հասցրել շենքերին և տարածքի ենթակառուցվածքին:
Իրանը գտնվում է վտանգավոր սեյսմիկ գծերի վրա և ամեն օր միջինով առնվազն մեկ փոքր երկրաշաժ է տեսնում: