|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Առնվազն երեք մարդ է վիրավորվել երկուշաբթի առավոտյան Իրանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում կատարելով Իրանում Կարմիր մահիկի ընկերության մասնաճյուղերից մեկի ղեկավար Մեհդի Վալիպուրին:
Նրա խոսքով՝ ներկայումս 11 փրկարարական ջոկատներ են ուղարկվել երկրի հյուսիս-արևելք՝ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու:
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,3 բալ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բոջնուրդ քաղաքից 50 կմ հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է 192 հազար մարդ: Էպիկենտրոնը տեղակայված է 10 կմ խորության վրա: