կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-15 02:51
Տնտեսական

Հայաստանում աշխատանք է փնտրում 95300 մարդ

Հայաստանում աշխատանք է փնտրում 95300 մարդ
Այս պահին Հայաստանում աշխատանք է փնտրում 95300 մարդ, իսկ թափուր աշխատատեղերի թիվը 7927 է : «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալույան պետն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ընդհանուր առմամբ գործազրկության մակարդակը նվազել է նախորդ տարվա համեմատ 0.4 տոկոսով և կազմում է 6.9 տոկոս: Հանրապետության մի շարք մարզերում սակայն գործազրկությունը բարձր է միջին այս ցուցանիշից` Լոռի, Սյունիք, Շիրակ, Կոտայք, Տավուշ: Երևանում նույնպես գործազրկության ցուցիչը բարձր է` 8.1 տոկոս: Սոնա Հարությունյանի տեղեկացմամբ` մարզերում շարունակոմ է խնդիր մնալ մի շարք մասնագիտությունների պահանջարկը: օրինակ ` մարզերում կա բժշկի 267 թափուր աշխատատեղ, իս Երևանում 60-ից ավելի անգործ բժիշկներ կան: Նույնկերպ` Երևանում 3000-ից ավելի բուժքույրեր աշխատանք չեն գտնում, այնինչ մարզերում նրանց փնտրոմ են : Հայաստանում աշխատանքի առաջարկի ու պահանջարկի միջև ամենափոքր տարբերությունը, այսինքն զբաղվածությման առումով ամենաբարենապաստ շրջանը գրանցվել է 2008 թվականին: