|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուս լեգենդար գեղասահորդուհի, օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի, ինչպես նաեւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Իրինա Ռոդնինան այսօր հանդիպում ունեցավ լրագրողների հետ:
«Հայաստան այցելությունն ինձ համար շատ հաճելի է: Ցանկությունս մեծ է` ավելի լավ ճանաչել Հայաստանը: Ես եղել եմ գեղասահքի նորաբաց մարզադպրոցում, որն իմ անունով է կոչվել: Տեսա, թե ինչպես են այնտեղ մարզվում երեխաները, եւ ինչպես է աշխատում մարզադպրոցը: Մարզչական խորհրդի հետ քննարկել ենք դասընթացներ անցկացնելու հարցը: Կազմակերպելու ենք սեմինարներ մարզիչների ու մարզիկների համար: Մենք պետք է հնարավորություն տանք բոլորին, ովքեր ցանկանում են գեղասայքով զբաղվել թեկուզ սիրողական մակարդակով, կարողանան կանգնել չմուշկների վրա ու սահել սառույցի վրա, որից հետո կկարողանանք նրանց միջից ընտրել հեռանկարային մարզիկների: Այն, ինչ տեսա մարզադպրոցում, ինձ շատ դուր եկավ: Լավ աշխատանք է տարվում»,- ասաց անվանի մարզիկը:
Խոսելով Հայաստանում մարզաձեւի հեռանկարների մասին` Ռոդնինան ասաց. «Այստեղ շատ տաղանդավոր երեխաներ կան, եւ մոտ է այն պահը, որ Հայաստանը մեծ սպորտին անվանի գեղասահորդներ տա: Ես չեմ կարող նայել մարզիկին եւ ասել` երբեւէ կդառնա նա օլիմպիական չեմպիոն, թե ոչ, բայց կարող եմ ասել, թե ինչ պոտենցիալ ունի եւ որքան կարող է աճել: Այստեղ արդեն կան մարզվելու համար անհրաժեշտ պայմանները, պարզապես հարկավոր է ճիշտ եւ հետեւողական աշխատանք տանել»: