Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2010-12-12 05:59
Հասարակություն

ԱՐՏԱՀՈՍՔ. Քրեական գործ են հարուցելու

ԱՐՏԱՀՈՍՔ. Քրեական գործ են հարուցելու

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանի փոխանցմամբ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրել է քրեական գործ հարուցել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ` նախագահի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանի ծեծի եւ առեւանգման կապակցությամբ:

«Նախագահ Սարգսյանը ոչ միայն հարկադրել է, որպեսզի քաղաքապետը, որը իրեն բարձր էր դասել օրենքից, տույժի ենթարկվի, այլ նա նաեւ ազատվեց աշխատանքիցե, - շաբաթ օրը «Ազատությունե ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` հավելելով. - «Բայց դեռեւս լուծված չէ նրան դատի տալու հարցը: Որքան ինձ հայտնի է, Հանրապետության նախագահը կարգադրել է նաեւ քրեական գործ հարուցել, որովհետեւ քաղաքապետի գործողություններում կար Քրեական օրենսգրքով հետապնդվող 3 արարք. ծեծը, որի հետեւանքով թեթեւ վնասվածք է ստացել տուժողը, եւ առեւանգումըե:

Հայաստանի նախագահի մամլո խոսնակը հաստատել էր, որ քաղաքապետը ծեծի է ենթարկել նախագահի աշխատակազմի ներկայացուցչին, սակայն հավելել էր, որ «մամուլը չափազանցրել էե լուրերը եւ առեւանգում տեղի չի ունեցել:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը «Ազատությանըե ասել է, որ հետաքննություն պետք է անցկացվի:

«Եթե հետաքննությամբ պարզվի, որ իսկապես նա [Բեգլարյանը] առեւանգել է, այստեղ մինչեւ 5 տարի ազատազրկում է նախատեսում այդ հոդվածը: Իսկ եթե հաստատվի, որ միայն ծեծն է, որի հետեւանքով թեթեւ մարմնական վնասվածք է ստացել, եւ տուժողը չբողոքի, ապա գործի վարույթը կկարճվիե, - հավելեց հանրապետական պատգամավորը։

Ավելի ուշ նախագահ Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը «Ազատությունե ռադիոկայանի հետ զրույցում հերքել է  քրեական գործ հարուցելու կարգադրության մասին տեղեկատվությունը , ասելով .«Քրեական գործերը նախագահի ցուցումով չեն հարուցվում, դրանց օրենսդրական հիմքերը հայտնի են, եւ Ռաֆիկ Պետրոսյանը այն մարդը չէ, ով լիազորված է նախագահի ցուցումների մասին տեղեկացնել հանրությանըե


Հիշեցնենք` երբ ԵՐԿԻՐԻ թղթակիցը դիմեց ոստիկանությանը ճշտելու համար մամուլում հրապարակումների  և հատկապես նախագահի մամլո խոսնակի կողմից  ծեծի փաստը հաստող հայտարարության հիման վրա  քրեական գործ հարուցվե՞լ  է թե՞ ոչ, ոստիկանությունից պատասխանեցին , որ ևէ  կողից  բողոք չենք ստացել: 

 

այս թեմայով` սեղմել այստեղ