կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-11 03:22
Քաղաքական

Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերը չափազանցված են

Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերը չափազանցված են

Իր հրաժարականի հետ կապված զանգվածային որոշ լրատվամիջոցների շահարկումների եւ ապատեղեկատվության վերաբերյալ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 10-ին հանդես է եկել հերքմամբ, որում, մասնավորապես, ասված է.

 

«Իմ հրաժարականի վերաբերյալ լրատվամիջոցների կողմից օրեր շարունակ շրջանառության մեջ դրված ակնհայտ ուղղորդված տեղեկություններն իրականության հետ բացարձակապես կապ չունեն, դրանք ընդամենը անհիմն շահարկումներ են: Ցանկություններն իրականության տեղ ներկայացնելու փորձերն առաջին հերթին վատ վիճակի մեջ են դնում հենց նման անհաջող փորձերի հեղինակներին: Այդ անձանց ցանկանում եմ ընդամենն ասել`շատ մի տխրեք, երբ հասկանաք, թե որքան անիմաստ ժամանակ ու եռանդ եք վատնել, որը կարող էիք ավելի կառուցողական, մեր պետությանն ու ժողովրդին օգտակար գործերի վրա ծախսել: Իմ հարաբերությունները հանրապետության ղեկավարի հետ գտնվում են բնականոն, աշխատանքային հարաբերությունների հարթության վրա, այնպիսին, ինչպիսին պետք է լինեն ՀՀ նախագահի եւ նրա աշխատակազմի ղեկավարի միջեւ: Իսկ որոշ մարդկանց փորձերը` հակասություններ ստեղծել նախագահի աշխատակազմում, մշտապես դատապարտված են»: