|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքել է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը՝ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի և երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադըգովի պաշտոնանկության մասին, հայտնում է Sputnik Azerbaijan- ը։
«Սա սուտ է, զրպարտություն և ապատեղեկատվություն, որոնք տարածվում են թշնամական ուժերի կողմից սադրիչ նպատակներով: Ցավոք, վերջին շրջանում այս թեմայով նորություններ հաճախ հայտնվում և քննարկվում են սոցիալական ցանցերում, ինչը հստակ ցույց է տալիս, որ այս ամենը արվում է չարամիտ և թշնամական մտադրությամբ: հասարակության մեջ խառնաշփոթ առաջացնելու համար», - նշել է երկրի ՊՆ-ն: