Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը մշտապես եղել է մեր օրակարգում. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում։
Այդ քայլին Հայաստանը չի գնացել հենց Մինսկի խմբի համանախագահների, միջազգային հանրության հորդորով, որ այս փուլում կարող է ուղղակիորեն փակել բանակցային գործընթացը՝ նշեց Զոհրաբյանը:
«Հիմա հարց եմ տալիս՝ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի խոշոր բանակներից մեկն ունեցող Թուրքիայի ռազմական տեխնիկան: Լայնամասշտաբ հարձակում է սկսել շփման գծի ամբողջ երկայնքով, վիճակը ծայրահեղ ծանր է: Այս իրավիճակում որևէ ադեկվատ, սթափ մարդ, երկիր, միջազգային կառույց բարոյական իրավունք ունի՞ խոսելու խաղաղ բանակցային գործընթացից»,- ասաց նա:
Երեկվանից Զոհրաբյանը հետևում է միջազգային հանրության, իր խոսքով, հեզաճկուն, լղոզած գնահատականներին և երկու կողմերի միջև անընդհատ հավասարության նշան դնելուն:
«Իրենք չգիտե՞ն, որ, տևական ժամանակ Նախիջևանում կուտակելով զորք, Ադրբեջանը Թուրքիայի հետ նախապատրաստվում էր հարձակման»,- ասաց նա։
Նաիրա Զոհրաբյանը համաձայն է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գնահատականներին, թե՝ միջազգային հանրության արձագանքը չի բավարարում։
ԱԺ խմբակցություններն, ըստ նրա, նախապատրաստվում են նախաձեռնել փակ հանդիպում՝ ԱԺ նիստի կամ լսումների տեսքով՝ Արցախի ճանաչման դեպքում մտահոգություններն ու ռիսկերը լսելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում: