|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ես օրերս եմ վերադարձել Անգլիայից, բայց նույնիսկ այնտեղ, ուր Սուրբ Ծննդյան տոներն ավելի շուտ են սկսվում, դեռ չեն տեղադրել գլխավոր տոնածառը: Իսկ ձեզ մոտ արդեն տոնական զգեստներ են հագել գրեթե բոլոր փողոցները»,- ասաց անգլիացի Բոնի Գարոլդը, ով եկել է Հայաստան` Ամանորն այստեղ դիմավորելու համար:
Անցած` 2009-ին, Երեւանի Հանրապետության հրապարակում տեղադրված եղևնին լուսավառվեց դեկտեմբերի 26-ին: Իսկ այս տարի Հայաստանի գլխավոր եղեւնին տոնական տեսք կունենա դեկտեմբերի 15-ին: Տոնական եղեւնիներով զարդարվել են նաեւ համայնքները: Այնպես որ, այս տարի Ամանորը Երեւանում շուտ է գալու: