կարևոր
2050 դիտում, 1 ամիս առաջ - 2024-06-10 18:52
Քաղաքական

ՔՊ-ի պատգամավորներն ունեն շանս՝ հնարավորին շուտ խելքի գալու․ Հայկ Մամիջանյան

«Իրենք համարում են, որ մեր երկրում ամեն ինչ նորմալ է։ Գյուղեր են հանձնվում, մարդիկ են փողոցում ծեծվում, մարդիկ դառնում են քաղբանտարկյալ, ու դա իրենց նորմալն է։ Միայն մեկ լուծում կա՝ իրենք պիտի լսեն ու կլսեն, որ երկրում ամեն ինչ նորմալ չէ ու հաշվի կնստեն ժողովրդի ցանկության հետ։ Դրա պատասխանը դրսում Բագրատ Գալստանյանը տալիս է։ Այս առաքելության այլընտրանք չկա»,- ԱԺ-ում լրագրղների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։