Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Լոնդոնի Բելմարշ դատարանում կեսժամանոց լսումներ են սկսվել, որոնց ժամանակ դատավորը մեղմացրել է գրավի դիմաց Wikilieaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ազատ արձակելու պայմանները: Այժմ Ասանժը պարտավորված չի լինելու իր քայլերի համար ամեն օր հաշվետվություն տալ ոստիկանությանը:
Ասանժին Բրիտանիայից Շվեդիա տեղափոխելու վերաբերյալ լսումները սկսվելու են փետրվարի 7-8-ին:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վեսթմինսթեր շրջանի դատարանից նրանց ազատ էին արձակել 250 հազար ֆունտ ստերլինգ գրավի դիմաց եւ այն պայմանով, որ նա պետք է ներկա գտնվեր հունվարի 11-ի դատավարությանը:
Դեկտեմբերի կեսերին նա ինքնակամորեն հանձվել էր բրիտանական իշխանություններին: Շվեդիան պահանջում է հանձնել Ասանժին, քանի որ նրա դեմ բռնաբարության մեղադրանք է առաջադրվել:
Ասանժը Wikilieaks-ը հիմնադրել է 2006 թվականին: Սակայն այս նախագիծը հայտնի է դարձել 2010 թվականին, երբ աֆղանական պատերազմի մասին մոտ հազար գաղտնի փաստաթուղթ բացահայտվեց: Դրանք հիմնականում վկայություններ էին աֆղանական խաղաղ բնակչության սպանությունների մասին:
Այս մասին հաղորդում է Reuters-ը: