Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ դատարանը որոշել էր ազատ արձակել Ասանժին՝ 200.000 ֆունտ ստերլիգ գրավի դիմաց, սակայն մինչ Ասանժը կհասցներ հեռանալ դատարանի դահլիճից, մեղադրող կողմը բողոքարկել է դատարանի որոշումը:
Դատավոր Հովարդ Ռիդլը բացատրել է Ասանժին, որ դատարանը բողոքարկումը 48 ժամում կուսումնասիրի, իսկ այդ ընթացքում նա պետք է վերադառնա բանտ: «Հասկանում եմ»,- պատասխանել է Ասանժը և ոստիկանների ուղեկցությամբ հեռացել դահլիճից:
Երեկ տեղի ունեցած դատավարության ժամանակ դատավորը համաձայնել էր Ասանժին ազատ արձակել մի շարք խիստ պայմաններ ներկայացնելով՝ ներառյալ էլեկտրական հատկորոշում, տանից դուրս գտնվելու ժամային սահմնաափակումներ, նա նաև պետք է ամեն օր ներկայանա ոստիկանություն:
Բացի այս ամենից, Ասանժի ազատ արձակումը բարդացնում է նաև այն հանգամանքը, որ նա չի կարող օգտվել Visa-ի կամ Master Card-ի ծառայություններից՝ գումար դուրս հանելու համար և այժմ պետք է 200.000 ֆունտ ստերլինգ կանխիկ գումար հավաքի: