|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին հայրենի Ավստրալիայում շնորհվել է մրցանակ` «իրավապաշտպան գործունեության համար»:
Sydney Peace Foundation կազմակերպությունը որոշել է նրան հանձնել «Խաղաղության սիդնեյյան մրցանակը», որը նախկինում շնորհվել է այնպիսի հայտնի գործիչների, ինչպիսիք է են Նելսոն Մանդելան եւ Դալայ լաման:
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնում: Կազմակերպության ներկայացուցչի խոսքերով` Ասանժի գործունեությունը «հարված է հասցնում քաղաքական եւ մշակութային օրթոդոքսների հարմարվողականությանը»:
Հիշեցնենք, որ WikiLeaks կայքը հայտնի է ԱՄՆ պետքարտուղարության եւ պաշտպանության նախարարության գաղտնի փաստաթղթերի հրապարակմամբ, իսկ Ասանժի դեմ Շվեդիայում քրեական գործ է հարուցվել` սեքսուալ բնույթի հանցագործության մեղադրանքով: