Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շուշան Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր մեր ընտանիքի համար ամենածանր օրն էր։
Ավելի ծանր օր էր, քան պապիս մահանալու օրը։
Այսօր հայրս ամաչում էր իր գյուղացիներից, ներողություն էր խնդրում։ Մենք ամբողջ ընտանիքով այսօր աջ ու ձախ էինք քայլում՝ չիմանալով ի՞նչ անել, ինչո՞վ օգնել հորս։
Ու ինչքան էլ աջուձախ քայլեցինք, ելք չգտանք, ելքը նախկին《ելք կա》ի տղեն վաղուց տվել ա թշնամու ձեռքը։
Լսե՞լ եք 《մեջքը կոտրեցին》 արտահայտությունը։ Մենք դա այսօր տեսանք։
Հիմա ես պիտի խնդրեմ, աղաչեմ շուռնուխեցիներիս, որ գյուղը չթողնեն, չլքեն մեզ մնացած պատառը։
Հիմա պետք է խնդրեմ, որ Շուռնուխու դպրոցի վերանորոգման համար օգնեք գումար հավաքել։
Պետք է խնդրեմ, որ մարդկանց մենակ չթողնեք։
Շուռնուխը չպետք է ևս մեկ անգամ հայաթափվի։
Ես պետք է ամեն շուռնուխեցու հատ֊հատ խնդրեմ, որ հորս թև ու թիկունք լինեն, որովհետև էտ կոտրված մեջքը միայն իրենք կարող են վերականգնել, բուժել։
Ոչ ես, ոչ էլ նույնիսկ փաշինյան նիկոլը, միայն շուռնուխեցիները։
Ինձնից կախված ամեն բան կանեմ, որ դուք ոչնչի կարիք չունենաք։ Ձեր ամեն խնդիր պատրաստ եմ բարձրաձայնել և տեղ հասցնել, պայքարենք միասին։
Մի քիչ ուշքի գանք և բոլոր խնդիրների մասին խոսենք։
Դեռ հեռվից, բայց շուտով կրկին կհանդիպենք, գրկում եմ բոլորիդ) գիտեմ, կարդում եք»։