կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-09 10:48
Քաղաքական

Սա պետության ինստիտուցիոնալ կայացման մեջքը «ժողովրդի անունից և հանուն ժողովրդի» կեղծ լոզունգներով ջարդելու փորձ է. Լ. Գալստյանը՝ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշման մասին

Սա պետության ինստիտուցիոնալ կայացման մեջքը «ժողովրդի անունից և հանուն ժողովրդի» կեղծ լոզունգներով ջարդելու փորձ է. Լ. Գալստյանը՝ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշման մասին

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների միջոցով ՍԴ 7 դատավորների լիազորությունների դադարեցման հարցը հանրաքվեի դնելու իշխանության որոշման: Նա մասնավորապես դիմել է «Իմ քայլը» խմբակցությանը և նշել, որ արդեն երկու տարի, պետություն ամրապնդելու-ուժեղացնելու ժամանակն է, իսկ նրանք ընտրել են փողոցային արդարադատության, անհավասարակշիռ պոպուլիզմով պետություն քայքայելու և վրեժխնդրության ճանապարհը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«ԱԺ ԻՔ խմբակցության հանրաքվե նշանակելու որոշման գործընթացում սահմանադրականություն, իրավական պետության սկզբունքներ կամ իրավական հիմնավորումներ փնտրելն անիմաստ գործ է: Սա պարզապես իրավական նիհիլիզմ է…

Սա իրավունք ուներ լինելու քաղաքական որոշում, անգամ կարելի էր և պետք էր ողջունել այն, եթե լիներ համակողմանի հավասարակշռված, հաշվի առնվեր մեր՝ առանց այն էլ պառակտված ու հյուծված հասարակությունը համախմբելու, խաղաղեցնելու, քաղաքական դաշտը լիցքաթափելու, կոնսոլիդացնելու անհետաձգելիությունը, եթե հաշվի առնվեր երկրի առջև ծառացած իրական մարտահրավերները, անվտանգային սրացած ռիսկերը, եթե նվազագույնը գիտակցված լինեին ՀՀ միջազգային պարտավորությունները…

Բայց սա անգամ քաղաքական հաշվարկված քայլ չէ: Կատարվածը բացասական իմաստով հեղափոխական վարքագիծ է, պետության ինստիտուցիոնալ կայացման մեջքը «ժողովրդի անունից և հանուն ժողովրդի» կեղծ, բոլշևիկյան լոզունգներով ջարդելու փորձ: 2018-ի գարնանը ժողովուրդն իր հանրաքվեն արդեն կատարել է, շնորհքով հեռանալով՝ իր որոշումը կայացրել է նաև այդ օրվա իշխանությունը…

Հիմա՝ արդեն երկու տարի, պետություն ամրապնդելու-ուժեղացնելու ժամանակն է, իսկ դուք ընտրել եք փողոցային արդարադատության, անհավասարակշիռ պոպուլիզմով պետություն քայքայելու և վրեժխնդրության ճանապարհ»: