կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-26 21:27
Առանց Կատեգորիա

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Մենք պատասխանատու ենք մեր երկրի, մեր ժողովրդի առաջ

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Մենք պատասխանատու ենք մեր երկրի, մեր ժողովրդի առաջ

Վերջերս հհշական քարոզչամիջոցներից մեկը լուրեր էր տարածել, թե Գագիկ Ծառուկյանը իբր ընտանիքով հեռացել է Հայաստանից։

ԲՀԿ մամուլի քարտուղարը, իհարկե, հերքել էր նշված «տեղեկությունները», իսկ երեկ Գագիկ Ծառուկյանն այդ առնչությամբ տրված հարցին այսպես պատասխանեց. «Հենց նման լուրեր տարածողներն են այդպիսի մարդիկ, ովքեր ընդունակ են այդպիսի բաների։ Պարոն Ծառուկյանը մեծ կոլեկտիվ ունի, 25 հազար աշխատող ունի, եւ պատասխանատու է իր կոլեկտիվի առաջ, իր գործի առաջ, օլիմպիական կոմիտեի առաջ, պատգամավորների առաջ, կուսակցականների առաջ, մարզաշխարհի առաջ։ Մենք սիրում ենք մեր երկիրը, մեր ժողովրդին։ Մենք ոչ մի տեղ էլ չենք գնա։ Մենք պատասխանատու ենք մեր երկրի, մեր ժողովրդի առաջ»։