կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-12 20:52
Աշխարհ

ՄԵնք այլևս ցանկանում ենք, որպեսզի բոլոր խաղաքարտերը բացվեն. Էրդողան

ՄԵնք այլևս ցանկանում ենք, որպեսզի բոլոր խաղաքարտերը բացվեն. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողությունների միջոցով Թուրքիան պայքարում է ոչ միայն ահաբեկչական խմբավորումների, այլև նրանց ետևում կանգնած ուժերի դեմ. այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: 

«ՄԵնք այլևս ցանկանում ենք, որպեսզի բոլոր խաղաքարտերը բացվեն», - հայտարարել է Էրդողանը: 

Նա նաև հավելել է, որ ոչ ոք Թուրքիային չի կարողա համոզել, թե Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերը (YPG/PYD) որևէ առնչություն չունեն Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) խմբավորման հետ: 

«Ոչ ոք այլևս այն վիճակում չէ, որ կարողանա ասել, թե PYD-ն կապ չունի PKK-ի հետ: Ինչպես նաև ոչ ոք չի կարող իրենց թույլ տալ հայտարարել, որ իրենց միակ նպատակը տարածաշրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելն է», - ասել է Էրդողանն ակնարկելով ԱՄՆ-ին:

Նշենք, որ ավելի վաղ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն, արձագանքելով է ԱՄՆ-ի գլխավոր հրամանատարության կողմից Twitterum արված գրառմանը, որով հրամանատարությունը հայտարարել էր, որ իրենց կողմից աջակցություն վայելող և Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերը կապ չունեն ՔԱԿ-ի հետ, գրել էր. «Սա կատա՞կ է, թե՞ CENTCOM-ը խելքը թռցրել է: Դուք կարծում եք, որ ինչ-որ մեկը սրան կհավատա՞: ԱՄՆ-ն պետք է վերջ դնի ահաբեկչական խմբավորումներն օրինականացնելու իր մոտեցմանը»: