Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր լեհական լրատվամիջոցներից մեկին տրված հարցազրույցում ասել է, որ չի բացառում 2012-ի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը:
«Այլ գործընկերներ» էլ կան, ովքեր ցանկություն ունեն ընտրություններին մասնակցել»,- ասել է Մեդվեդևը, հավանաբար նկատի ունենալով վարչապետ Վլադիմիր Պուտինին:
«Եթե իրավիճակը երկրում նորմալ և կայուն լինի, եթե ես ժողովրդի աջակցությունն ունենամ, ես չեմ բացառում իմ թեկնածության առաջադրման հնարավորությունը: Սակայն նման մտադրությունները նախապես չեն բացահայտվում: Դա պետք է արվի ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում»,- ասել է Մեդվեդևը:
Հարցազրույցն ամբողջությամբ տեղադրված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում: