Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
WikiLeaks-ի մի խումբ նախկին աշխատակիցներ պատրաստվում են դեկտեմբերի կեսերին իրենց սեփական պլատֆորմը սկսել, տեղեկացրել է Գերմանկան «Die Tageszeitung» օրաթերթը: Նրանք քննադատել են WikiLeaks-ը՝ միայն ԱՄՆ-ի վրա կենտրանանալու համար, ինչպես նաև քննադատել են Աստրանջի առաջնորդության այսպես ասած բռնակալական ոճը:
Խումբը տեղեկացրել է, որ նրանք չեն պատրաստվում մրցել WikiLeaks-ի հետ, քանի որ նոր մոտեցում են ներկայացնում: Դանիել Դոմշեյտ-Բերգն ասել է, որ նրանք չեն պատրաստվում կենտրոնանալ ԱՄՆ-ի վրա, այլ պատրաստվում են ավելի լայն մոտեցում ցույց տալ:
Այս լուրերի մասին WikiLeaks-ի խոսնակն ասել է, որ նրանք տեղյակ են այս նախաձեռնության մասին և նրանց հաջողություն են ցանկանում. «Լավ կլինի WikiLeaks-ի պես շատ կազմակերպություններ ունենալ»: